ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՀՀԿ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏԻՑ

0

hraparak.am — ՀՀԿ-ում բնավ էլ տրամադրված չեն կատարել Նիկոլ Փաշինյանի պահանջներն ու «անցնցում» զիջել իշխանությունը նրան։ Ընդ որում՝ նրանք հիմա գիտակցում են, որ իշխանությունը զիջելու դեպքում չեն զիջում միայն Փաշինյանին, այլ զիջում են առնետավազքի արդյունքում Նիկոլին միացած ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, մարգինալ ու կիսամարգինալ այլ ուժերի, անհասկանալի մի աջաբսանդալի, որը դժվար է պատկերացնել՝ ինչպես է կառավարելու երկիրը։ Մենք տեղեկացանք, որ երեկ գիշերը ՀՀԿ գրասենյակում կայացած նիստը անցել է իրավիճակի ռեալ ու սառնասիրտ գնահատմամբ և որոշվել է՝ պետք է պայքարել իրենց իշխանության համար, առաջադրել վարչապետի իրենց թեկնածուին և փորձել սահմանադրական ճանապարհով լուծել այս խնդիրը։ Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը նախ ներկայացրել է երկրում ստեղծված իրավիճակն ու տվել գնահատականներ։ Իսկ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն էլ կոչ է արել գործել համախմբված, ամեն ինչ անել օրենքի սահմաններում՝ Սահմանադրության պահանջին համապատասխան, անպայման առաջադրել վարչապետի իրենց թեկնածուին ու պայքարել նրա համար։ «Եթե բոլորս համախմբված չգործենք, կպարտվենք Նիկոլին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը։

 Ի դեպ, վարչապետի թեկնածուի մասով էլ Սերժ Սարգսյանն առաջարկել է առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը, քանզի նա արժանի թեկնածու է, և պաշտպանել նրան։ Սերժ Սարգսյանը, սակայն, չի պնդել Կարեն Կարապետյանի մասով իր առաջարկը, միայն ասել է, որ ինքն ընդամենը առաջարկում է, որոշողը ՀՀԿ-ականներն են։ ՀՀԿ-ում եմ այս հարցում միատարր չեն, ոմանք կարծում են, որ կարելի է վարչապետի թեկնածուի այլ տարբերակներ ևս քննարկել։ Նշենք, որ «Ելք»-ն էլ արդեն Ազգային ժողով է մուտք արել իր թեկնածուի վերաբերյալ դիմումը՝ առաջադրելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Սահմանադրության պահանջով՝ մայիսի մեկին պետք է տեղի ունենա նոր վարչապետի ընտրությունը ԱԺ հատուկ նիստում։
ՀԵՂԻՆԱԿ

ՎԱՀԵ ՄԱԿԱՐՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache