«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման». Նաիրա Զոհրաբյան

181

«Ինչպե՞ս եղավ, որ առաջնագիծ` դպրոցական երեխաների ուղարկածը, հայտնվեց «մարադյոռ» Մանվել Գրիգորյանի առանձնատանը»,- հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ այս եւ շատ այլ հարցերի պատասխաններ հասարակությունը պետք է ստանա: «Ծառուկյան» դաշինքն իր հերթին պահանջելու է, որ «այս կեղտոտ զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»: Լրագրողների հարցերին`արդյոք այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն պատասխանատու չէ այս ամենի համար, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

 «ՀՀԿ-ն երեկ ճիշտ դիրքորոշում որդեգրեց: Կարծում եմ, որ անկախ մեր ունեցած քաղաքական տարաձայնություններից, մի հարցում մենք ունենք համազգային կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան: Այստեղ մենք ունենք քաղաքական կոնսենսուս»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքը միասնական կքվեարկի այս հարցում`Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու համար:

«Որեւէ մեկը, ով կփորձի այսօր ԱԺ ամբիոնից արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել, հավասարապես կրելու է այս «մարադյոռության» պատասխանատվությունը»: Լրագրողները հետաքրքրվեցին`ինչո՞ւ այս նիստին չի մասնակցում Գագիկ Ծառուկյանը: «Հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակի, Ծառուկյանի այսօր այստեղ ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվեր նաեւ հանրության կողմից:

Ուստի, Ծառուկյանը. որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի»: Հիշեցնենք, խոսքն այն մասին է, երբ 2015 թվականին ՀՀԿ-ն որոշեց քաղաքական հաշվեհարդար տեսնել Գագիկ Ծառուկյանի հետ, այդ շրջանում, ի թիվս այլ որակումների, ՀՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանին «Դոդի Գագո» անվանեցին: ՀՀԿ խորհրդի այդ նիստում սուր ելույթ ունեցավ նաեւ Մանվել Գրիգորյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache