Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

31

Էջմիածնի ավագանու նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էր Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Հարցը զեկուցեց քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, ով նշեց, որ այս նախագծով անձի անմեղության կանխավարկածը չի խախտվում.

«Որպես իրավաբան՝ համաձայն չեմ այդ պնդումների հետ, որովհետև թե՛ պատվավոր քաղաքացու շնորհումը, թե՛ դրանից զրկումը իրավական հետևանքներ չեն ենթադրում և չեն առաջացնում: Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է», — նշեց նա:

Նիստի վերջում ավագանու ներկա բոլոր անդամները կողմ քվեարկեցին Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache