Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանից զանգվածային «ար­տագաղթ» է սկսվել

83

«Մանվել Գրիգորյանի ըն­տանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաև քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «ար­տագաղթ» է սկսվել:

Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կա­տարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաև իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով՝ ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի համար:

Ի դեպ, մեզ հաղորդեցին, որ գեներալի նախկին հիվանդությունն է գլուխ բարձրացրել՝ քաղցկեղը, և շաքարի բաղադրու­թյունն է արյան մեջ բարձր՝ 24 միավոր»,-գրում է թերթը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache