Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

54

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին Լրատվականներին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դատախազությունը բավարարել է Մանվել Գրիգորյանի կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: Գրիգորյանի առանձնատնից ԱԱԾ-ն մեծ թվով զենք, թանկարժեք մեքենաներ, «Զինվորի բաժին» մակնշմամբ պահածոներ և ապրիլյան պատերազմի օրերին զինվորներին ուղարկված մթերք, հագուստ և նամակներ էր հայտնաբերել։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache