Լրահոս

Մանվել Գրիգորյանի որդին պարտվել է

 

karen2

politik.am – Էջմիածին քաղաքում ավարտվեցին համայնքի ղեկավարի ընտրությունները: Ըստ նախնական պաշտոնական տեղեկությունների հաղթել է գործող քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի՝ Կարեն Գրիգորյանը: Իհարկե, այլ տվյալ սպասելն էլ անիմաստ է, քանի որ Էջմիածինը անգամ ընդդիմության կողմից համարվում է Մանվել Գրիգորյանի զոնա, որին մոտենալն արգելվում է:

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Կարեն Գրիգորյանը և իր թիմը Էջմիածին քաղաքը պահել են վախի մթնոլորոտւմ: Politik.am-ի թղթակիցն էլ լինելով քաղաքում ականատեսն է եղել, թե ինչպես են քաղաքացիները խուսափում ամենաանմեղ հարցերից: Մարդիկ չէին ցանկանում խնդիրներ ունենալ Գրիգորյանների հետ: Քաղաքացիներից մեկն անգամ մեզ ասաց, թե մենք կնկարենք կգնանք, իսկ իրենք կմնան քաղաքում՝ Գրիգորյանների իշխանության ներքո:

Կարեն Գրիգորյանի հիմնական մրցակիցը անկուսակցական, Էջմիածնի ավագանու նախկին անդամ Արթուր Թումանյանն էր: Այս թեկնածուի թիմը ևս նախընտրական քարոզարշավի ընթաքում բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել: Իսկ ընտրություններից մեկ օր առաջ, թեկնածուն անձամբ ծեծի ենթարկվեց Կարեն Գրիգորյանի կողմնակիցների կողմից: 15-20 մարդ հարձակվել էր Արթուր Թումանյանի և իր ուղեկցի վրա և ծեծել  նրանց: Դեպքից հետո՝ թեկնածուն և նրա ընկերը տեղափոխվել են հիվանդանոց և ի վիճակի չեն եղել մասնակցել ընտրությունների:

Ահա այս պայմաններում է «հաղթել» Կարեն Գրիգորյանը: Նա «հաղթել» է վախի մթնոլորտի, կաշառքի և պաշտոնական դիրքի չարաշահման շնորհիվ: Կարեն Գրիգորյանը կեղծարարությամբ և բռնությամբ հաղթել է հանրությանը, սակայն իրականության մեջ նա պարտվել է, պարտվել է՝ արդարությանն ու օրինականությանը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing