Լրահոս

Մանվել Գրիգորյանի ուշագրավ «բացահայտումը» Հայաստանի սահմանների վերաբերյալ. Ժամանակ

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ուշագրավ «բացահայտում» է արել:

Անդրադառնալով ԱԺ-ում հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացմանը եւ դրա շուրջ ընդդիմադիր ուժերի քննադատությանը՝ Գրիգորյանը նշել է. «Շատ կարեւոր հենակետեր Հայաստանում ռուսական զորքն ա պահում, ռուսական ծառայությունները: Պարապ մարդիկ խոսում են, որ ասեն՝ յանի իրանք էլ բան գիտեն: Դա գործընթաց էր, որ արվում էր վաղուց: Մենք էն ժամանակ ռուսների հետ պայմանագրեր ենք կնքել, սահմաններ ենք տվել: Մենք պահում ենք Ադրբեջանի, Թուրքիայի, Պարսկաստանի դեմ սահմանները, իսկ մնացածը ռուսներն են պահում, բայց Ռուսաստանը Արցախում ոչ մի քաղաքականություն չի կարող վարել, քանի որ պայմանագրերը միայն Հայաստանի հետ են»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing