Մանվելի ամառանոցի լիճը Սերժ Սարգսյանի ղումար խաղալու անկյունն էր

408

mamul.am — Մանվել Գրիգորյանի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց հայտարարություններն ու բացահայտումները չեն դադարում: Ուշադրության կենտրոնում են հատկապես նրա ամառանոցն ու այդտեղ հայտնաբերված զինվորների համար նախատեսված, բայց՝ Մանվելի կողմից թալանված օրապահիկներն ու օգնությունները, որոնցով կերակրվում էին ամառանոցում պահվող կենդանիները:

Համաձայն շրջանառվող լուրերի, այդ ամառանոցն ուշագրավ է նաև այլ նշանակությամբ: Վերջին օրերին ամառանոցի տարածք այցելողները նկատում էին, որ հարակից լիճն ամբողջությամբ ցանկապատված է և ընդգրկված ամառանոցի տարածքում: Ասում են՝ այդ ամառանոց ժամանակ առ ժամանակ այցելում էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը:

Ասում են նաև, որ լճի կենտրոնում՝ հատուկ կահավորված լողացող տախտակամածի վրա, Սերժ Սարգսյանը թղթախաղ էր խաղում Մանվել Գրիգորյանի և քաղաքական այլ դեմքերի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache