Լրահոս

Մարդասպանը 10 տարի թաքնվել է տայգայում (լուսանկարներ)

 

1481058797_02

blognews.am — 2001թ.-ին Սերգեյ անունով երիտասարդը գազանաբար ծեծի էր ենթարկել ընկերուհուն: Վերջինս երկու ամիս անց հիվանդանոցում մահացել էր, բայց մինչ այդ հասցրել էր ասել հանցագործի անունը: 2001 թ-ից երիտասարդը դաշնային հետախուզման մեջ էր:

Պարզվում է՝ նա հանցագործությունից հետո թաքնվել է տայգայում, գետնափոր կացարաններ փորել, կահավորել և ապրել այդտեղ այնքան, մինչև շինանյութ հանդիսացող փայտը չի սկսել փտել: Այնուհետև նոր որջ է փորել և տեղափոխվել այդտեղ:

Ոստիկանները նրան հայտնաբերել են պատահմամբ, 2011 թ.-ին: Մարդասպանը ցանկացել է բջջային հեռախոսով կապվել հարազատների հետ: Հենց դրա շնորհիվ էլ հայտնաբերել են նրա գտնվելու վայրը:

Վերջերս համացանցում հայտնված լուսանկարներում կարող եք տեսնել, թե ինչպիսին էր Սերգեյի վերջին կացարանը մինչև ձերբակալվելը (ներսում տիրող քաոսը խուզարկության հետևանք է, ոստիկաններն ասում են, որ ամեն ինչ իդեալական դասավորված է եղել)

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am