Լրահոս

«Մարդը կաշառք չի ուզում, հացի փող է ուզում». Արամ Մանուկյան

 

Այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ քարոզարշավի ընթացքում իր ստացած տպավորություններով կիսվեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավոր թեկնածու Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ շատ վայրերում մարդիկ վախվորած են եղել՝ ոստիկանների, քարոզարաշվի ընթացքին հետևող քաղաքացիական հագուստով երիտասարդների ներկայությունից:

«Քիչ են գալիս, եկածների մեջ էլ, վախվորածություն, թշվառություն կա… Թշվառությունը համատարած է և դու ես խեղճանում դրանից»,- ասաց Մանուկյանը:  Նա զարմանքով նկատեց, որ կա համայնք, որտեղ մեկ դույլ ջուրը վաճառվում է 100 դրամով: Ըստ քաղաքական գործչի՝ մարդիկ հացի խնդիր ունեն, ընտրությունները նրանց համար երկրորդական են. «Մարդը կաշառք չի ուզում, հացի փող է ուզում»:

«Խոպան գնացողներն ավելի անկախ, համարձակ են»,- ասաց Մանուկյանն ընդգծելով, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են պետական հիմնարկներում կամ գործարաններում, սուպերմարկետներում, որոնց տերերն իշխանականներեն, մարդիկ ավելի կաշկանդված են:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

shabat.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara