Լրահոս

Մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխվելու մեր իրականությունը. ՀՀ նախագահ

 

default

news.am

 Մարդիկ դեռ չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելի անցման հանգամանքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սահմանադրական բարեփոխումներով դե ֆակտո սկսել ենք համակարգային փոփոխությունները եւ այս տեսանկյունից այս Կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, շարժիչ ուժն ու իրականացնողը»,-նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի փոխում է ոչ միայն կառավարման մոդելը, այլ առաջին հերթին հավաքական մտածողության եւ հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում:

Միգուցե մարդիկ ամբողջությամբ դեռ չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների եւ նոր կառավարման մոդելի անցման հանգամանքը»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara