Լրահոս

Մարինա Խաչատրյան․ «Կրծքերիս, մարմնիս ձեռք տվեց, ապտակեցի»

 

«Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանն «Ազատության» եթերում հայտարարեց՝ հանրապետական Էդմոն Կիրակոսյանը սեռական բռնության է ենթարկել իրեն՝ բացել է հագուստը, ձեռք տվել իր կրծքերին և մարմնի այլ մասերին, ինչից հետո ինքն` ի պատասխան, ապտակել է Կիրակոսյանին։

«Ազատություն». – Տիկին Խաչատրյան, կադրերում երևում է, որ նախ Դուք եք հարվածում Հանրապետականի ավագանու անդամ Էդմոն Կիրակոսյանին, որից հետո նա պատասխան ապտակ է հասցնում, ապա հանրապետական Վասպուրակ Մարտիրոսյանը քաշում է Ձեր մազերից, հետո կարատեիստ Գոռ Վարդանյանը Ձեզ դահլիճից գրեթե դուրս է շպրտում։ Ինչի՞ն հետևեց Ձեր ապտակը։

Խաչատրյան. – Նախ նշեմ, որ Դուք միայն երեք հոգու անուն բարձրաձայնեցիք, սակայն նրանք բազմաթիվ էին և մեկ կնոջն անգամ բավական երկար ժամանակ չէին կարողանում հանել։ Անգամ եթե նրանք բավականին կիրթ ձևով անեին և ինձ խնդրեին պարզապես իմ տեղը զբաղեցնել, որևէ խնդիր չէր առաջանա: Իսկ ինչ վերաբերվում է ապտակին, ապա ես որևէ մեկին թույլ չեմ տա, որպեսզի իմ հագուստն իմ վրայից հանի և ինձ ձեռք տա՝ իմ կրծքերին, իմ մարմնին, որևէ մեկին դա թույլատրված չէ։ Ձեր նշած առաջին անձնավորությունն, ով որ ստացավ պատասխանը, իմ հանդեպ սեռական բռնություն էր կիրառել՝ իմ մարմնին էր ձեռք տվել, նույնիսկ իմ կոստյումը փակված էր, նա բացել էր դա։ Ո՞վ է իրեն թույլ տվել։ Երբ որ ես գիտակցեցի, թե ինչ է կատարվում, բնականաբար, ես նրան սթափեցնող այդ ապտակը տվեցի, և իր բախտը, նույնիսկ ասեմ, որ բերել է, որովհետև տեղը բավականին նեղ էր, եթե ես այդ հնարավորությունն ունենայի, նրանք իմ ոտքերի ուժն էլ կզգային, այդ տղամարդը, կոնկրետ, իմ ոտքերի ուժն էլ կզգար։

«Ազատություն». – Դուք սեռական ոտնձգություններից պաշտպանվել եք այդ կերպ։

Խաչատրյան. – Իհարկե, դա պաշտպանական ռեակցիա է եղել, ես պաշտպանվել եմ սեռական բռնությունից, դեռ չեմ ասում, որ ֆիզիկական նաև բռնության այլ տեսակներ էլ են եղել։ Ես սիրում եմ նվերներ անել, եթե Տարոն Մարգարյանը նվերներ չի սիրում, նա այնքան վախկոտի մեկն է, որ փոխանակ կանգներ, ասեր՝ «այդ ի՞նչ եք ուզում անել», ինչպե՞ս է, որ ինձ քաշքշում էին, հարվածում էին, ես իմ տեղում կանգնած էի, ես չէի վախենում և չէի փախչում, իսկ Տարոն Մարգարյանը վախկոտի մեկն է, նա պարզապես թողեց փախավ և պատսպարվեց էդպես իր շակալների, թիմի մարդկանց հետևում՝ սպորտսմենների և այլն, ովքեր իրենցից խուժան են ներկայացնում և նման կերպ են իրենց հարցերը լուծում։

Հիշեցնեն՝ երեկ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները փորձեցին քաղաքապետին փոխանցել Նուբարաշենի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը. ավագանու անդամ ընդդիմադիր երեք կանայք նախ հագան բժշկական ձեռնոցներ, դրեցին բժշկական դիմակներ և բացեցից իրենց հետ քաղաքապետարան բերված ապակյա տարաները։ Դրանցից բուրող տհաճ հոտը միանգամից տարածվեց նիստերի դահլիճում: «Երկիր Ծիրանի»-ի երկու կանայք՝ Սոնա Աղեկյանն ու Մարինա Խաչատրյանը կեղտաջրով լցված տարաները ձեռքներին փորձեցին մոտենալ քաղաքապետին։ Տարոն Մարգարյանը, տեսնելով դա, հրահանգեց իր աշխատակիցներին՝ փակել նրանց ճանապարհը։

Նուբարաշենից քաղաքապետարան բերված կոյուղաջուրը Տարոն Մարգարյանի սեղանին այդպես էլ չհասավ։ Ավագանու հանրապետական անդամներն ու քաղաքապետարանի լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն առաջ նետվելով անմիջապես կանխեցին ընդդիմադիր կանանց փորձն ու սկսվեց քաշքշոցը՝ հարվածներ, ծեծկռտուք, փոխադարձ վիրավորանքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing