Մարմնավաճառին նետել են 4-րդ հարկի պատուհանից

69

Մոսկվայում մարմնավաճառին նետել են 4-րդ հարկի պատուհանից։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնում են, որ աղջկա մարմինը՝ բարձրությունից ընկնելու մարմնական վնասվածքներով, հայտնաբերվել է սեպտեմբերի 2-ին

Նախաքննության արդյունքում ձերբակալվել է 1989 թ. ծնված մի տղամարդ, ով ընդունել է իր մեղքը։ Ձերբակալվածը պարզաբանել է, որ հանդիպումից հետո որոշել է չվճարել և 4-րդ հարկի պատշգամբից հրել նրան։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել և նախաքննական մարմինը մտադիր է հանդես գալ նրան կալանավորելու միջնորդությամբ։

ԶԼՄ-ների տվյալներով՝ դեպքի պահին սենյակում եղել է երեք տղամարդ։ Նշվում է նաեւ, որ մարմնավաճառը եղել է սևամորթ։

Աղբյուր` Փաստինֆո



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache