Լրահոս

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող է մահացել

 

cae273140aff0d2109a01738fcfa62de

news.am-ը գրում է. ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը ապրիլի 10-ին ժամը 02:15-ի սահմաններում, գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...