Լրահոս

Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

 

Այսօր՝ մայիսի 14-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

 

Արշակ Արշակյանը Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից էր, միակողմանի ծնողազուրկ:

NEWS.am-ի տեղեկություններով, 19-ամյա Արշակի հայրը մահացել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի ժամանակ, կրտսեր սերժանտը բնակվում էր մոր եւ եղբոր հետ: Թե որն է եղել զինծառայողի մահվան պատճառը, հայտնի չէ:

 

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara