Մարտի 1-ի դեպքերի ժամանակ, հնարավոր է, ցուցարարների դեմ զենքը կիրառել են Հովիկ Աբրահամյանի թիկնապահները. ԱԱԾ պետ

90

Նախկին վարչապտ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում հայտնաբերված զենքն ու զինամթերքը նախնական օպերատիվ տվյալներով կիրառվել է Մարտի 1-ից 2-ի դեպքերի ժամանակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում կրկնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այդ զենքերն օգտագործվել են այն մարդկանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»,–նշեց նա՝ պարզաբանելով, որ այդ անձինք եղել են թիկնապահներ, «կողմնակիցներ» եւ այլն։

ԱԱԾ տնօրենը հրաժարվեց նշել Հովիկ Աբրահամյանի անունը, սակայն կրկին մատնանշեց, որ զենքն ու զինամթերքը հայտնաբերվել է մի տարածքում, որը փաստացի Հովիկ Աբրահամյանին եւ նրա ընտանիքին է պատկանում. «Ինչո՞ւ եք ուզում նշեմ Հովիկ Աբրահամյանի անունը։ Ես չեմ կարող ասել, որ դրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են, կարող եմ միայն ասել, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են անձինք, որոնք եղել են թիկնապահներ, «կողմնակիցներ» եւ այլն»։

Վանեցյանը հավելեց, որ Հովիկ Աբրահմյանի՝ ՀՔԾ–ին բացատրության եւ նախաքննության արդյունքում կպարզվի։

Նա հաստատեց նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը այս պահին գտնվում է Հայաստանում։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache