Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին

121

armtimes.com — Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին:

Այս մասին քիչ առաջ «Օրակարգ» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով (Արդարադատության իրականացմանը եւ քննոււթյան խոչընդոտելը):

Նրա նկամամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մի քանի օր առաջ սույն գործով կանչվել էր հարցաքննության:

:Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Վերջինս հետախուզման մեջ է. Այս պահին կալանքի տակ է գտնվում միայն Քոչարյանը:

Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները:

Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին համարվում էր նրա իշխանության գորշ կարդինալը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache