Մարտի 1-ից մենք բոլորս դասեր չենք քաղել. Էդուարդ Շարմազանով

121

Մարտի 1-ից մենք բոլորս դասեր չենք քաղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ Մարտի 1-ի բացահայտումը կարո՞ղ է լինել Մարտի 1-ի գլխավոր դասը, Շարմազանովը պատասխանեց. «Մարտի 1-ի գլխավոր դասն այն է, որ մենք իրավունք չունենք քաղաքական պրոցեսները տանել քաղաքական մշակույթից դուրս, տանել թշնամանքի քարոզի։ Ասել եւ ասում եմ. ՀՀ–ում մենք թշնամիներ չունենք, բոլորս մեկ նավի անդամ ենք։ Մենք պետք է գիտակցենք, որ պայքարում ենք ոչ թե անձերի, այլ երեւույթների դեմ»,- ասել է ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը նաեւ բացատրել է՝ ինչու է կարծում, որ Մարտի 1-ից դասեր չենք քաղել. «Քանի որ շարունակում ենք հասարակությանը բաժանել սեւերի եւ սպիտակների։ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի հիմնական դասն այն է, որ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով, որ որեւէ քաղաքական գործիչ ռադիկալ գործողություն չիրականացնի, որը չի բխի ՀՀ Սահմանադրությունից»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache