Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ապօրինի է եղել. ՀՔԾ պետ

54

«Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե պաշտպանության նախկին նախարար, 2008 թվականին ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցրած Սեյրան Օհանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվելու՞ է որպես վկա, պատասխանել է․ «Նախաքննության շահերից ելնելով՝ թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ապօրինի է եղել. «Արտակարգ դրության իրավական ռեժիմ կարող էր սահմանվել միայն օրենքով, իսկ այն ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք գոյություն չի ունեցել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache