Լրահոս

Մարտիրոսյանն ու Ջաղինյանը Բաքվում ծաղիկներ են դրել հորինված ցեղասպանության հուշարձանին

 

97050

armtimes.com- «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը եւ արդեն իբրեւ «Մերիդիան» ոչ կառավարական կազմակերպության նախագահ հանդես եկող Սյուզան Ջաղինյանը այսօր Բաքվում այցելել են ամբողջովին մտացածին Խոջալուի ցեղասպանության հուշարձան եւ ծաղիկներ դրել այնտեղ:

Նրանց ուղեկցորդը մանրամասն ներկայացրել է 1992 թվականի փետրվարի 25-26-ին վերագրվող դեպքի՝ Արցախի Իվանյան (նախկինում Խոջալու) ավանի ազատագրման դեպքերի վերաբերյալ ուղնուծուծը խեղաթյուրված պատմություն:

Ավելի վաղ ադրբեջանական կողմի կազմակերպած այս ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող եւ սեփական ու միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված այդ թատերական ներկայացմանը  մասնակցել է նաեւ իրեն իրավապաշտպան ու վտարանդի գրող հանդես եկող Վահե Ավետյանը: Նա նոյեմբերի 8-ին եւս այցելել էր վերը հիշատակված հուշարձան եւ ընկնելու աստիճան խոնարհվել դրա առջեւ:

Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի այցի մասին տեսանյութը կարելի է դիտել հետեւյալ հղմամբ. http://minval.az/news/123637591

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing