Մարուքյանը` ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ

204

politik.am — ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբոուքյան էջում  փաստաթղթեր  է հրապարակել ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ և արել գրառում.

«Քիչ առաջ ինձ է փոխանցվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի պատասխան գրությունն իմ կողմից բարձրացված՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ:
Մասնավորապես, պատասխանում նշվում է, որ ԵԱՏՄ համաձայնագրով փոխադարձ ճանաչվում են միայն կրթության վերաբերյալ փաստաթղթերը, իսկ վարորդական իրավունքի վկայականը, ըստ Կ. Ա. Մինասյանի, կրթական փաստաթուղթ չի համարվում, և այդպիսով վարորդականների փոխադարձ ճանաչումը մնում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակներում կարգավորման ենթակա հարց»,-գրել է Էդմոն Մարուքյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache