Մարությանը քաղաքապետի վատագույն թեկնածուն կարող է լինել

52

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկը, հումորիստ Հայկ Մարությանն է։ ՔՊ-ականների համար նա կարծես ֆավորիտ թեկնածու է և նոր իշխանությունները հույս ունեն, որ Մարությանի հայտնիության փաստը կաշխատի իրենց օգտին։

Իրականում, Հայկ Մարությանի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Նրա թեկնածության մասին հայտնի դառնալուց հետո սոցիալական ցանցերի բազմաթիվ հայտնի օգտատերեր նկատում են, որ նա ՔՊ-ի հնարավոր ամենավատ թեկնածուն է։ Նախ քաղաքացիները նկատում են, որ նա այս ընթացքում որևէ տրամաբանական քաղաքական տեքստ չի արտաբերել, նրան չի կարելի համարել քաղաքական գործիչ։

Հաջորդ խնդիրն այն է, որ նա երբևէ հանդես չի եկել իր պատկերացումներով, թե ինչ պետք է փոխվի Երևան քաղաքի կառավարման գործում։ Նա նաև կառավարման փորձ չունի։ Հայկ Մարությանը ստեղծագործող անձ է։ Նա լավ հումորային ֆիլմեր է նկարահանում։ Եվ եթե Մարությանը մասնակից դառնա քաղաքական այս պրոցեսներին, ապա չի բացառվում, որ նա կգնա Շուշան Պետրոսյանի ճանապարհով։

Մարությանի թեկնածության դեպքում շատ հավանական է, որ ՔՊ-ն Երևանում պարտվի, քանի որ մյուս կուսակցությունները կարծես փորձված քաղաքական գործիչների են առաջադրում։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache