Լրահոս

Մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը սկանդալային ձայնագրությունները կհրապարակի դատարանում.

 

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը պնդում է, որ եղբորորդին ստում է, որ ինքը եղբոր թաղման օրը գողացել է նրանց տան, գույքի փաստաթղթերն ու հարսի ոսկե թեւնոցը:

Արամ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմել է, որ եղբոր մահից հետո ՌԴ-ից եկել է  եղբոր թաղման արարողությունը կատարելու. «Իմ ձեռքին կար մոտ 1500 դոլար արարողությունն անցկացնելու համար, չգիտեմ՝ իր նշած թեւնոցն ինչ պետք է արժենար, որ ինձ համար մի բան նշանակեր կամ իր նշած մակուլատուրան: Տան դուռը, որ փակել էին, բանալին տվել էին հորեղբորս տղային, երկու ամիս է անցել, երկու ամիս հետո նո՞ր են հիշում, որ այնտեղից բան է  պակասել:

Այդ էժան խոսակցություններին չեմ ուզում մասնակցել, ես չեմ սկսել այս շոուն: Ինձ համար ոսկի, գումար ոչ մի նշանակություն չունեն: Ինձ համար տղայիս առողջությունն ավելի կարեւոր է, դրա համար ես թաղման արարողությունից հետո հեռացա՝ ինձ հետ տանելով եղբորս արյունոտ համակարգիչը»:

Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ այդ համակարգչում շատ կարեւոր ու սկանդալային ձայնագրություններ կան, որոնք իր եղբայրն է կատարել կենդանության օրոք:

Մեր դիտարկմանը, թե ձեր հայտարարություններն այլեւս հավատ չեն ներշնչում, որովհետեւ ձեր խոստացած ժամկետում՝  ձեր եղբոր մահվան քառասունքին այդպես էլ չհրապարակեցիք, պարոն Սիմոնյանն ասաց՝ որոշել է հրապարակել, երբ նախաքննությունն ավարտվի, ու գործը մտնի դատարան. «Միայն դատերին կներկայացնեմ»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing