Մարզպետին՝ սվիններով

110

henq.am — Սյունիքի մարզի բնակիչները փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում են Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու դեմ և կառավարությունից պահանջում են վերանայել որոշումը: Ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետ նշանակել Սյունիքից: Նշենք, որ բողոքի ակցիայի պատճառով միջպետական ճանապարհին մեծ թվով մեքենաներ են կուտակվել: Ակցիայի վայրում ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգն են պահպանում: Նրանք նաև բացատրական աշխատանքներ են տանում ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache