Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած դեպքով քրեական գործ հարուցվեց

120

armtimes.com — ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է Հերացու եւ Կորյունի փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը եւ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀԺ-ն տեղեկացրել էր, որ նրա մասնակցությամբ տեղի ունեցած դեպքով քրգործի հարուցումը մերժվել էր՝ տուժածի բողոքի բացակայության հիմքով: Հրապարակման հաջորդ օրը՝ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս դեպքով հանձնարարական տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Ինչից հետո ձայն խնդրեց կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ասաց, որ իր համար տարօրինակ է եղել դեպքի նման հանգուցալուծումը, քանի որ ինքն այդ պահին ներկա է գտնվել Հերացի փողոցում։ «Քննչական մարմնին կոչ եմ անում ինձ որպես վկա ներգրավել այդ գործում»,- հայտարարել էր Հարությունյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache