Մասնավոր «վենդետա». ո՞վ է կանգնած քաղաքապետի ձերբակալության հետևում

178

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում Ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետը:

Ի պատասխան տեղի ունեցածի Արարատի մարզից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանի նախաձեռնությամբ ՀՀԿ-ն խմբակցությունում ստորագրահավաք  էր սկսել, որին, ըստ Hraparak.am-ի տեղեկությունների, միացել էին խմբակցության 8 պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանը, Մուրադ Մուրադյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուրադ Շարմազանովը, Արայիկ Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մինասյանը և Կորյուն Նահապետյանը:

Ստեղծված իրավիճակի հետ կապված գլխավոր հարցն այժմ այն է, թե որն է ձերբակալությունների բուն պատճառը. Երևանն ու Մասիսը միմյանցից չափազանց տարբեր քաղաքաներ են, որպեսզի թեկուզ թեորիապես հնարավոր լինի ենթադրել, թե ձերբակալված պաշտոնյաներն ինչ–որ կապ կարող են ունենալ Երևանում տեղի ուենցած անկարգությունների հետ:

Պետք է նկատել, որ այստեղ, թերևս, կարևոր հանգամանք է հատկապես այն, թե որ իրավապահ մարմինն է կանգնած տեղի ունեցածի գետևում: Քննչական կոմիտեն, որի ղեկավար Աղվան Հովսեփյանը փաստացի չի ենթարկվում գործադիրի ղեկավարին ու հանդիսանում է անկախ համակարգի գլուխ, ըստ էության՝ օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, ակնհայտորեն փորձում է սեփական խնդիրները լուծելուն զուգահեռ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսայի՝ նույն Դավիթ Համբարձումյանի  վրա «գործ կարելու» միջոցով հարված հասցնել Գասպարյանին: Այսինքն՝ Համբարձումյանի  անհիմն ձերբակալության հետևում պետք է նշմարել Աղվան Հովսեփյանի անձնական բնույթ կրող «վենդետան», որի միջոցով վերջինս փորձում է լուծել նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր՝ մերվել հեղափոխական իշխանություններին, ցույց տալ, որ լիովին պատրաստ է մաս կազմելու նոր իշխանությունների թիմին. Հովսեփյանն ակնհայտորեն Փաշինյանին ինչ-որ բաներ է ակնարկում՝ ըստ էության՝ նպատակ ունենալով վաստակել վարչապետի համակրանքն ու ձեռքի հետ էլ ցավեցնել «ախոյաններին»:

Կասկած չկա, որ որևիցե օրինական հիմք առկա չէ Համբարձումյանի ձերբակալության գործում, ու երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի ճշմարտությունն ելնի ջրի երես…



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache