Լրահոս

Մատաղիսում զինվոր է զոհվել

 

icon

hraparak.am-ը գրում է.Մայիսի 25-ի երեկոյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհված զինծառայողը 19-ամյա Վահե Արգամի Եղոյանն է: Նա Արարատի մարզից էր, Նորաբաց գյուղից: Գյուղապետ Գալուստ Գալստյանը Hraparak.am-ին փոխանցեց, որ Վահեն մոտ 10 ամսվա զինծառայող էր, դեպքը եղել է Մատաղիսում, հարազատներին հայտնել են, որ հակառակորդի կրակոցից է մահացել: «Գլխի շրջանում է եղել վնասվածքը, իրեն արիության մեդալ են տալու, դե եթե ներկայացրել են, ուրեմն արժանիքներ ունի: Համեստ, լավ ընտանիք է, երեք որդի ունեն, երեխեքն էլ իրենց ծնողների նման համեստ: Զորացրվելուց հետո պիտի ուսում ստանար, շատ խելացի տղա էր»,-ասաց գյուղապետը: Վահեն երկվորյակ եղբայր ունի, ով այժմ գերազանցությամբ սովորում է Ագրարային համալսարանում, ավագ եղբայրը եւս ծառայել է Մատաղիսում:  Զինվորի մայրը գյուղի դպրոցում է աշխատում, մանկավարժ է, իսկ հայրը գյուղատնտեսությամբ է զբաղվում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing