Մայիսի 1-ին հարյուր հազարավոր մարդիկ պետք է հեղեղեն Երեւանի փողոցները

0

lragir.am — Մարիոթ Արմենիա հյուրանոցում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Փաշինյանը նշել է, որ մայիսի 1-ին հարյուր հազարավոր քաղաքացիներ կլինեն Երևանի փողոցներում: Կոչ ենք անում մայիսի 1-ին, ժամը 8-ին լինել Երևանում և հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում՝ ԱԺ հարակից փողոցները:

 Նիկոլ Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն կհստակեցնեն իրենց դիրքորոշումները և կհայտնեն, թե ինչպես են քվեարկելու մայիսի 1-ին:
Անդրադառնալով բանակցությունների առաջարկի Կարեն Կարապետյանի մերժմանը՝ Փաշինյանը նշել է, որ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին: «Եթե հայրենիքի ներսում վստահ չէ, ինչպես է պատրաստվում բանակցել Արցախի հարցում», — ասել է նա:
Անդրադառնալով Կարապետյան-Պուտին հեռախոսազրույցին, Փաշինյանն ասել է. «Ես գնահատում եմ, որ Ռուսաստանը որպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտի Հայաստանի ներքին գործերին: Սա զուտ ներհայկական գործ է»:
Նիկոլ Փաշինյանն ասել է նաև, որ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները պետք է հրապարակվեն, և քաղաքացիները զանգահարեն նրանց և ներկայացնել իրենց դիրքորոշումը:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache