Լրահոս

Մայիսի 16-ը երեք ուղղություններով յուրօրինակ X ժամ, սկսենք հետհաշվարկը

 

Serzh Sargsyan

armweeklynews.am-ը գրում է. Դատելով իրադարձությունների ընթացքից և սպասվող գործընթացներից մայիսի 16-ը կարելի է համարել յուրօրինակ X ժամ առնվազն երեք ուղղություններով:

• Արդեն հաստատավել է, որ մայիսի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Վիեննա Ադրեբջանի նախագահի հետ հանդիպանը: Եվ սպասենք , թե այնտեղից նույն օրը ,հատուկ կապով ինչ մեսիջ է ուղարկելու Արցախի նախագահին և Հայաստանի Ազգային ժողովին

• Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի ճանաչման մասին օրինագիծը մայիսի 16-ին առավոտյան կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և որոշում է կայացվելու : Այն ունի երկու հոդված Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: Նախագծի ճակատագիրը կախված է Սերժ Սարգսյանի մեսիջից:

• Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկություններն առաջնագծում հայկական կողմի դիրքային կորուստների մասին, հորդորել էր բոլորին, որ տպավորությունների քննարկմամբ չվտանգենք կատարվելիք գործողությունները : Նա գործողությունների մասին խոսել էր ապառնի ժամանակով, ինչը չի կարող շաբաթների մասին խոսք լինել: Գործողությունները, ըստ հաջորդականության, կախված կլինեն ՀՀ նախագահի Վիեննայի մեսիջից և Ազգային ժողովում Արցախի ճանաչման օրինագծի ընթացքից:

Սպասենք ընդամենը երեք օր, հետհաշվարկը սկսվեց

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing