LifeStyle Առողջություն Նորաձևություն և ոճ

Մազերը երկարեցնող դիմակ. 15 սմ 1 ամսում

 

Long-Strong-Hair

Եթե ուզում եք շատ արագ աճեցնել ձեր մազերը, փորձեք LADYNEWS-ի առաջարկած հրաշք դիմակը, որը կարող է երկարեցնել ձեր մազերը 15սմ-ով ընդամենը մեկ ամսում: Դիմակը դրեք 1 ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ:

 

Մանանեխով դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2 ճ. գդալ չոր մանանեխի փոշի, 2 ճ. գդալ տաք ջուր, 1 դեղնուց, 2 ճ. գդալ ձիթապտղի կամ կռատուկի յուղ, 2 թ. գդալ շաքարավազ:

 

Մանանեխի փոշին լուծեք տաք ջրի մեջ, ավելացրու մյուս բոլոր բաղադրիչները և լավ խառնիր: Քսեք մազարմատներին, խուսափեք մազերի ծայրերը դիմակով շփելուց: Լավ քսեք գլխամաշկին, ծածկեք տոպրակով և տաք գլխարկ դրեք կամ փաթաթեք սրբիչով:

 

Դիմակը պահեք 15-60 րոպե’ կախված նրանից, թե ինչքան ուժեղ է «վառում» մանանեխը:

 

Այնուհետև հեռացրեք դիմակը գոլ ջրով, լվացեք մազերը շամպունով: Լավագույն արդյունքի համար կարող եք նաև հատուկ՝ մազերի սնուցման և աճի համար նախատեսված բալզամ օգտագործել:

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...