Լրահոս

Մեդվեդեւի նվերը Հայաստանին

 

Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման սահմանափակումները, բացի լոլիկից: Մեդվեդեւի այս հրամանագիրը հրապարակված է Ռուսաստանի կառավարության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը», ասված է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայից Ռուսաստան լոլիկի ներկրումը հնարավոր է, բայց միայն նոյեմբերից մինչեւ ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ ոչ մեծ քանակությամբ:
Նշենք, որ լոլիկի արգելքից հետո Հայաստանից մեծ քանակությամբ լոլիկ է արտահանվում Ռուսաստան: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ դա թուրքական լոլիկ է, որը վերարտահանվում է Հայաստանից:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing