Լրահոս

Մեդվեդևը Բաքվում խոսել է ՌԴ-Ադրբեջան «ռազմավարական» գործակցության մասին

 

34584415-EE98-45AA-AF39-F323CACE23A7_w640_r1_cx0_cy3_cw0_s

azatutyun.am-ը գրում է. ՌԴ վարչապետի տեղակալ Դմիտրի Ռոգոզինն էլ Բաքվում հայտարարել է, թե շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին:

Ռուսաստանի համար հավասարապես կարևոր են Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերությունները: Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը Բաքվում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ընդգծելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում:

Ռուսաստանի կառվարության ղեկավարի՝ Բաքու այցը նախապես ծրագրված չէր. Հայաստանում ունեցած բանակցություններից հետո Մեդվեդևը որոշեց նաև Բաքու մեկնել, չթաքցնելով, որ տարածաշրջանային իր այս այցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների շրջանակներում է: «Ակնհայտ է, որ այս այցը պետք է առավելագույնս օգտագործել այդ նպատակների համար»,- Բաքվում հայտարարել է Մեդվեդևը՝ ընդծելով, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումն անսովոր իրավիճակ է:

Մեդվեդևը Ալիևի հետ հանդիպմանը ևս կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ․ «Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, փորձում է կարգավորել հակամարտությունը, դրա համար մենք ջանք չենք խնայի»,- վստահեցրել է ՌԴ վարչապետը: Ադրբեջանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված՝ Կրեմլի ջանքերի համար, իր հերթին հայտարարել է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:

Նշենք, որ այսօր Բաքու է մեկնել նաև ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ, Ռոգոզինն այնտեղ հայտարարել է, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին: «Ամեն ինչ՝ համաձայն պայմանագրերի, երկու երկրներն էլ մեր ռազմավարական դաշնակիցներն են»,- ասել է ՌԴ փոխվարչապետը: Ի դեպ, վերջինս Բաքու էր մեկնել նաև մարտի 3-ին՝ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի պատվիրակության ուղեկցությամբ: Բաքվում նրանք քննարկել էին զենքի մատակարարումների և վճարումների հետ կապված հարցեր:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am