Լրահոս

Մեկ-մեկ առանց որեւիցե պատճառի ուրախանում էր. մանրամասներ տանն իր 2 երեխաների հետ մահացած հայտնաբերված կնոջից

 

1-09

Նախնական տվյալներով այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած կինը տարօրինակ վարքագիծ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարալանջի գյուղապետ Արթուր Սարոյանը: Նրա խոսքով՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը ընդամենը երկու ամիս է Սարալանջ գյուղի դպրոցում ուսուցչուհի աշխատել: Նա նշեց, որ դպրոցի տնօրենը պատմել է, որ Մարինե Հովհաննիսյանը եղել է կրթված եւ խելացի ուսուցչուհի, սակայն, որոշ տարօրինակություններ է ունեցել:

«Տնօրենն ասում է՝ մեկ-մեկ առանց որեւիցե պատճառի սկսել է ուրախանալ, խնդալ: Բայց դե չեն մտածել, որ լուրջ կլինի: Ինքը ընդհանուր լավ, խելացի ուսուցչուհի է եղել, մեր դպրոցում շատ քիչ ժամանակ է աշխատել»,-ասաց գյուղապետը:

Մարինեն իր երկու երեխաների հետ մեկ տարի առաջ էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից տեղափոխվել Սպիտակ: Իր 5 եւ 7 տարեկան աղջիկների հետ վարձով էր ապրում Սպիտակի բնակարանում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սպիտակի Այգեստան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերել են տանտիրուհու՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի դին՝  կախված վիճակում: Քիչ անց բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են նրա երկու երեխաներին մահացած։ Երեխաները 5 եւ 7 տարեկան են։

Նախնական տեղեկություններով կինն իր երկու երեխաներին քնած ժամանակ խեղդամահ է արել:

1-10

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing