Մեկ տանկի գնով, ամսական 100 բարձրաստիճան պաշտոնյա է կաշառվում` հայաթափություն կազմակերպելու համար

1

Շատ արտասովոր է , երբ Ադրբեջանը մարդասպանին դարձնում է ազգային հերոս, իսկ մեր հերոսներին սարքում են հանցագործ: «Նոյյան Տապանում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՊՃՀ պրոֆեսոր Էդուրադ Մանուկյանը խոսեց երեկ հրապարակած «Կասկած, ինչու՞ են բանտարկվում ազգային հերսները» հոդվածից:

«Հանցանքը պետք է պատժվի, բայց արդյո՞ք Սասնա Ծռերը հանցանք են գործել:

Ըստ իս իշխանությունը վախից դրդված է Ժիրայի Սեֆիլյանի նման մարդկանց չեզոքացնում, քանի որ նման մարդիկ կարող էին աշխարհազոր ստեղծել ժողովրդին տանելով դեպի՝ ի պաշտպանություն մեր սահմանների»,-նշեց Մանուկյանը:

Վերջինիս նշեց, որ կասկածներ ունի և իր հոդվածում ևս խոսել է, որ ներկայիս վատ տնտեսական և քաղաքական վիճակը այլ երկրների հատուկ ծառայութունների կողմից ծրագրավորված գործընթացներ են,  և որ առկա է ՝ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաներին դրսից  կաշառելու հնարավորության.

«Պարզ հաշվարկ կա այս ամենի հիմքում, եթե մի տանկի գնով կարելի է 100 բարձրաստիճան պաշտոնյա կաշառել՝ ամսական 10 000 դոլարով , իսկ ինչու չգնալ այդ քայլին: Այնպես է արվում, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները վարեն քաղաքականություն, որը կտանի տնտեսության քայքայման, հայաթափության, չէ որ թուրքը ցանկանում է դանդաղ գրավել երկիրը՝ հայաթափելու միջոցով: Ահա այսպիսի քաղաքականություն է գնում, դրա համար էլ այդպիսի կաշառքներ են տրամադրում մեր պաշտոնյաներին»,-ասաց Մանուկյանը պնդելով , որ հիմքեր ունի նման կասկածները բարձրաձայնելու համար:

Պրոֆեսոր Մանուկյանը նկատեց, որ մեր թշնամին, ոչ միայն թուրք-ադրբեջանական ալյանսն է, այլ նաև յուրաքանչյուր Հայաստանը լքող հայը, քանի որ այդ կերպ կյանքի են կոչում Ադրբեջանի պլանները:

Դրա հետ մեկտեղ բանախոսը կարևորեց այն, որ մեր պետությունը պետք է աշխատի ոչ թե ըննդեմ, այլ նախընտրելի է բարեկամություն անել գերտերությունների հետ չստեղծելով նոր հակառակորդներ:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache