Լրահոս

Մեկը ոգևորվի կխփեմ գլխից. ՀԱԿ թեկնածու

 

Ազգային Ժողովի այս ընտրություններին մասնակցող  Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարում է, որ ինքն է միակ այլընտրանքը և ինքն է, որ ժողովրդին առաջարկում է դեղամիջոց: ՀԱԿ-ը հպարտանում է նաև իր քաղաքական թիմով և հայտարարում, որ իր քաղաքական թիմը լավագույնն է: Սակայն այս կուսակցությունում երևի մոռացել են, որ իրենց թեկնածուների շարքում կա մեկը, որի դեմ ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանը կամ Առաքել Մովսիսյանը ուղղակի հրեշտակներ են:

Խոսքը Հակոբ Հակոբյանի մասին է: Նա ՀԱԿ ռեյտինգային թեկնածու է: Նախկինում Հակոբ Հակոբյանը եղել է Ազգային Ժողովի պատգամավոր: Նրա գործունեության վերաբերյալ կան մի շարք տեսանյութեր, որոնք կասկածի տակ են դնում ՀԱԿ-ի այն հայտարարությունները, որ իրենք իշխանության այլընտրանք են:

Այս տեսանյութը հստակ ապացուցում է, որ ՀԱԿ-ի թեկնածուն ոչնչով չի տարբերվորւմ ՀՀԿ-ական մի շարք  թեկնածուներից: Այս տեսանյութում նա խոստանում է պատգամավորներին գլխից խփել, եթե նրանք շշկռվեն:

Մանրամասնները՝ տեսանյութում (տեսանյութը 18+):

Ի դեպ այսօր ՀԱԿ-ը քարոզում է բարիդրացիություն Ադրբեջանի հետ ու հայտարարում է, որ Արցախին հարակից տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Հետաքրքիր է, ինչպես է Հակոբ Հակոբյանը  ընդունում այս ամենը, երբ 2009 թվականին իր դատավարության ժամանակ նա հայտարարում էր, որ իշխանությունները ազատազրկել են իրեն և մի շարք ազատամարտիկների, որպեսզի հողեր հանձնեն Ադրբեջանին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing