Մեկը ծնկաչոք աղերսել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ նշել իր ամուսնալուծված լինելը

2

 

Հրապարակ թերթը գրում է. «Հանրապետականի կուլիսներից լուրեր էին հասնում, որ կանանց միջեւ դաժան պայքար է գնում՝ բոլոր նախկին պատգամավորուհիները մաքառում են նորից խորհրդարանում հայտնվելու համար։

Ֆանտաստիկ առասպելներ են պատմում, թե ինչպես է նրանցից մեկը համարյա ծնկաչոք աղերսել Սերժ Սարգսյանին՝ իրեն անցողիկ տեղում գրել։ Մյուսը ներգրավել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ղարաբաղի նախագահին, որ միջնորդի իր համար։ Բայց դրանով էլ չբավարարվելով՝ դիմել է իր հայտնի ազգականին՝ մեծ արվեստագետին, որ նա խոսի ՀՀ նախագահի հետ։Կանանցից մեկի համար միջնորդելիս, որպես «հարգելի» պատճառ, մատնանշվել է նրա՝ վերջերս ամուսնալուծված լինելու հանգամանքը։ Իբրեւ՝ «երկրորդ հարվածը մի հասցրեք, տարեք՝ թող խորհրդարանում ցրվի»։

Թե այս խոսակցություններից որն է իրականություն, որը՝ լեգենդ, դժվար է պարզել։ Բայց այն, որ ՀՀԿ ցանկում են հայտնվել Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը եւ մյուսները, անչափ խոսուն է»։Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache