Լրահոս

Մենք դեմ չենք Ձեր՝ ճոխություն չսիրող ճաշակին, բայց ո՞ւմ հաշվին. Հակոբյան Հասմիկ

 

dd5406f14bc

hartak.am–  Դեռ աչքներս չբացած նոր վարչապետի ունեցած-չունեցածի, նրա բարեկամների  հարստության ու նմանատիպ այլ հրապարակումներից, հիմա էլ երևան եկավ նոր հրապարակում, որը թեև կապված է Կարեն Կարապետյանի ճաշակի հետ, բայց, այնուամենայնիվ, կպնում է մեր գրպաններին: Խոսքը նրա մասին է, որ նորանշանակ գործադիրի ղեկավարը կարգադրել է փոխել կառավարության շենքում սենյակների ներքին հարդարումը, քանի է որ զզվում է ոսկեզօծ սենյակներից։

Քավ լիցի, մենք դեմ չենք Ձեր՝ ճոխություն չսիրող ճաշակին (չնայած, որ 60.000 դոլարանոց ժամացույց եք կրում), բայց մի մեծ հարց է առաջանում՝ ո՞ւմ հաշվին: Դժվար թե վարչապետը իր անձնական հաշվից գումար դուրս գրի, որպեսզի սենյակների հարդարանքը փոխվի: Մնում է մի ալտերնատիվ տարբերակ՝ մեր և ձեր բյուջեն, այլ կերպ ասած՝ պետական բյուջեն:

Բա որ երջանկահիշատակ Հովիկ Աբրահամյանի պես դուք էլ մի օր հրաժարական տաք, ի՞նչ է, նոր վարչապետը նորից իր ճաշակով ոսկեզօծելո՞ւ է պատերը, կամ էլ մոդեռն ոճի մեջ մի այլ հարդարա՞նք է պահանջելու… ու էլի մեր ու ձեր բյուջեի, այլ կերպ ասած՝ պետական բյուջեի հաշվին:

Հասմիկ Հակոբյան

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing