Լրահոս

Մենք քաղաքականության մեջ ենք. նեղանալը տղամարդու համար չէ. Գագիկ Բեգլարյան

 

61dd1c6e71df8ca5d7a7gagaik

shabat.am – Այսօր՝ ՀՀԿ համագումարի մասնակցելու եկած, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցուցում ասաց, որ չի նեղացել, որ իրեն հեռացրել են պաշտոնից. «Նեղանալը տղամարդու համար չէ»:
«Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, դա չի նշանակում, որ նրանցից ազատվում են: Մարդիկ փոխարինվում են և նրանց աշխատանքներին մենք բոլորս կհետևենք, թող հաջողության հասնեն յուրաքանչյուրը մեր չափ»,-նշեց Բեգլարյանը:
Բեգլարյանը հաստատեց, որ թեև այժմ պաշտոն չունի, բայց գալիք ընտրություններին նույն եռանդով է աշխատելու. «Մենք քաղաքականության մեջ ենք, եթե նույն եռանդով չպիտի աշխատեմ, ուրեմ ինչ է նշանակում մենք աշխատում ենք աշխատանքի տեղավորվելու՞ համար,-նշեց նա՝ հավելելով, որ նոր պաշտոն ստանալու առաջարկ դեռ չի ստացել. Եթե լինեն առաջարկներ, առաջին ձեզ կասեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում տեղ գտած չարաշահումներին ՝ Բեգլարյանը նշեց. «Ես մի քանի անգամ հայտարարել եմ և լսեցի, որ նոր նախարարն էլ վերջերս հայտարարեց, որ Հյուսիս-Հարավում չարաշահումներ երբեք չեն եղել: Եթե չարաշահումներ լինեին, ապա 7 մլն դոլար բյուջե հետգանձում չէր լինի»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing