Մենք պարտավոր ենք գնալ. Քիմ Քարդաշյանն ու Շերը ցանկանում են միասին Հայաստան գալ

28

asekose.am — Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միասին Հայաստան գալու ցանկություն են հայտնել:

Այս մասին հայտնի է դարձել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերթական դրվագի ցուցադրությունից հետո: Հեռուստաաստղն իր ընկերուհիների հետ գնացել է Շերի համերգին, որը կայացել է Լաս Վեգասում։

Հանդիպման ժամանակ Քիմն ասել է, որ շատ բարձր է գնահատում լեգենդար երգչուհու արածները հայ համայնքի համար:

«Ես ցանկանում եմ հետ գնալ Հայաստան»,- ասել է Շերը, և Քիմը համաձայնել է նրան՝ ասելով, որ ինքն էլ է ցանկանում գալ Հայաստան և առաջին իսկ հնարավորության դեպքում կընկերակցի նրան:

«Մենք պարտավոր ենք գնալ այնտեղ: Ես շատ եմ ուզում գնալ Հայաստան, ինձ այժմ դա շատ անհրաժեշտ է»,- եզրափակել է Շերլին Սարգսյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache