«Մենք փող ունենք, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք գիշերները հանգիստ քնել»

217

lragir.am — «Մենք Պետական եկամուտների կոմիտեի առաջ խնդիր ենք դրել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան: Այստեղ երկրորդ տարբերակ չկա»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մտահոգություն հայտնեց, որ ցանկացած համաներում բացասաբար է անդրադառնում բյուջեի վրա: Վարչապետն ասաց, որ մտահոգվելու կարիք չկա:

Ըստ Փաշինյանի՝ մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն և այդ ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք:

«Այսինքն՝ մենք չպետք է մտածենք, վայ, փող չունենք, եկեք ոչ մի ծախս չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողը այն տեղում չէ, որտեղ պետք է լինի: ՊԵԿ-ը, Ազգային անվտանգության ծառայությունը, Դատախազությունը, Ոստիկանությունը, Հատուկ Քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը: Եթե չապահովեն, ուրեմն մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Եվ ես ուզում եմ, որ այս իրավիճակը հստակ գիտակցենք: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք գիշերները հանգիստ քնել», նշեց Փաշինյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache