Մենք շարունակում ենք կատարել մեր լիազորությունները. Տիգրան Մուկուչյանը նոր կառավարության հետ աշխատելու մասին

31

pastinfo.am — Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է օրենքով սահմանված իր լիազորությունների կատարումը:

Մայիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում «պատկերացնո՞ւմ եք Ձեր համատեղ աշխատանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ» հարցին ի պատասխան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Մենք ունենք մեր գործառույթները, մեր լիազորություններն ու պարտականությունները, որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքով: Ինչպես մինչ այժմ ենք կատարել, այնպես էլ հիմա շարունակում ենք կատարել մեր գործառույթները»:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ապա, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԿԸՀ ղեկավարը նշեց, որ երբ նշանակվեն ընտրություններ, այդ պահից կմեկնարկեն ԿԸՀ գործառույթները:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache