Լրահոս

Մենք թույլ չենք տալու, որ օտար զորքը ոտք դնի հայ ժողովրդի տևական մաքառման ու մեր մարտական ընկերների արյան գնով ազատագրված հայրենի հողի վրա

 

12938344_840645276081906_5805131187115679014_n

Ապրիլյան «դիրքային պատերազմի» լարվածության մեղմացումից հետո դարձյալ տարբեր ձևաչափերով շրջանառության մեջ է դրվել Արցախի տարածք օտար զորքեր տեղակայելու մասին հարցը:
ՀՀ Նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը շարունակում է անվերապահ համաձայնություն հայտնել օտար զորքեր տեղակայելուն, ինչը մեկ որակում ունի՝ դավաճանություն:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ օտար զորքերի տեղակայումը կհանգեցնի Արցախի կորստի և Հայաստանի ինքնիշխանության զրոյացման:
Ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ մեր երկրի տարածք իբրև թե խաղաղության պահպանման նպատակով զորքեր բերելու ծրագրեր ունեցող օտար ուժերը պետք է լավ իմանան, որ նման փորձ կատարելու պարագայում հանդիպելու են համաժողովրդական դիմադրության և ձախողելու են:
Մենք թույլ չենք տալու, որ օտար զորքը ոտք դնի հայ ժողովրդի տևական մաքառման ու մեր մարտական ընկերների արյան գնով ազատագրված հայրենի հողի վրա:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am