Լրահոս

Մենք ունենալու ենք մեր երազանքների Մեղրին. Մխիթար Զաքարյան

 

Սույն թվականի մարտի 2-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր: Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում տեղի ունեցավ մարզպետի և համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Մեղրի համայնքի հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքի ավագանին, բնակիչներ: Հանդիպումը բացեց համայնքի ղեկավար Մ. Զաքարյանը, ով նաև ամփոփ ներկայացրեց իր գործունեության հարյուր օրվա ընթացքում իրականացված աշխատանքները: Սյունիքի մարզպետը ցանկություն հայտնեց ներկաներից ծանոթանալ համայնքային հիմնախնդիրներին, բնակիչներին մտահոգող հարցերին: Անմիջական և ջերմ մթնոլորտում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին նախադպրոցական և դպրոցական կրթօջախների վերանորոգմանը, համայնքի ամբողջական գազաֆիկացմանը, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Մարզպետ Վ. Հակոբյանը իրազեկեց, որ նախատեսվում է Մեղրի համայնքում ստեղծել սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվողներին, գյուղմթերք արտադրողներին բարելավել իրենց պայմանները` առավել շահավետ գներով գյուղմթերքը իրացնելու համար:
Ներկաներն իրենց գոհունակությունը և շնորհակալական խոսքը հայտնեցին համայնքի ղեկավար Մ. Զաքարյանին` կարճ ժամանակահատվածում համայնքում առկա առաջնային խնդիրների նկատմամբ հետևողական քայլեր ձեռնարկելու և լուծում տալու համար. ամենագլխավորը ներհամայնքային երթուղու բացումն էր, որն իր աշխատանքը սկսեց սույն թվականի մարտի մեկից, ինչպես որ իր նախընտրական ծրագրում խոստացել էր համայնքապետը:
Հանդիպման ավարտին Մ. Զաքարյանը, ամփոփելով իր խոսքը. «Համատեղ ուժերով, նվիրված աշխատանքով և մեր ունեցած ներուժը գործի դնելով` երկու-երեք տարի հետո մենք ունենալու ենք մեր երազանքների Մեղրին»:
Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյանը եղել է նաև համայնքի Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան գյուղերում և մոտիկից ծանոթացել առաջնային խնդիրներին:

Մեղրիի համայնքապետարանի
տեղեկատվ. և հանրային կապերի
պատասխանատու Մ. Ծատրյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

slaq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing