Լրահոս

Մենք վճռական ենք տրամադրված. վայելելու ենք հաղթանակի բերկրանքը

 

«Գալով իշխանության մենք կառավարման նոր մշակույթ են բերելու որի հիմքում ընկած է լինելու, ոչ միայն  հեռանկարային ռազմավարական մտածելակերպը, պլանավորումը, ոչ միայն ժողովրդի հետ շփվելու ձևերն ու մեթոդները, այլ նաև հաշվետվությունը ժողովդի հանդեպ, մենք տարբերվոլու ենք այլ քաղաքական գործիչներից նրանով , որ գալու ենք հաշվետու լինենք ձեր առջև»,-այսօր Աշտարակում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Օրօ» դաշինքի առաջնորդ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Երկար մտորելուց հետո, ես եկել եմ այն եզրահանգման, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միասնական է, բայց խաղաղ պայմանները ոչ  լիարժեք է օգտագործում հնարավորությունը ապագա սպառնալիքներին դիմագրավելու համար և այդ սպառնալիքները այսօր գոյություն ունեն իրականության մեջ. մենք վճռական ենք տրամադրված, վճռական ենք տրամադրված նաև մեր երկրի համաչափ զարգացման համար ինչը տարիներ շարունակ մեր երկրի զարգացման համար խնդիր է եղել». նշեց Սեյրան Օհանյանը հավելելով, որ մեր երկրին պետք է թռիչքային փոփոխություններ և աճ քանի որ արտաքին վտանգը ինչը վերջինս նշեց  շատ արագ է մոտենում:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara