Լրահոս

Մենթալ խայտառակություն. Պատգամավորը «քֆուր դրեց»

 

Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ազդարարի համակարգի ներդրումը «գործ տվողի» ինստիտուտ համարեց:Ազդարարներն այն անձինք են, ովքեր կոռուպցիայում ներգրավված պաշտոնատարների մասին կկարողանան հավաստի տեղեկություն տրամադրել իրավասու մարմիններին կամ աշխատավայրում իրենց վերադասին: Սա ամրագրվում է օրենսդրությամբ:

«Միտքս եկավ այն գաղափարը, որ ժողովրդական լեզվով ասած՝ սա գործ տվողի ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի և մեկս մյուսի աչքերի մեջ չկարողանանք նայենք՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տանք», իր ելույթում ասել է ՀՅԴ-ական պատգամավորը, ավելացնելով, որ այսօր հայի տեսակի պահպանության խնդիր ունենք, և մեր երկրին հարիր չէ նման գաղափարներ սերմանելն ու խրախուսելը:Նման կարծիքներ օրինակ կարելի է լսել գողական ու սոցիալապես անպատասխանատու մարգինալ այլ միջավայրերում:

Բայց ցավն այն է, որ այդ միջավայրը Հայաստանում քանակ ու որակ է կազմել ու մտել արդեն խորհրդարան:Կասկած չկա, որ այդպես է մտածում պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը, որը թաթախված է տարատեսակ քաղաքական ու տնտեսական հանցագործությունների մեջ: Սրանք «ազգի ու երկրի» կատաղի բարոյախոսներն են, «հարիրության» օրենսդիրները, որով էլ պետք է քողարկել այդ հանցագործությունները, այդ թվում կոռուպցիան ու ողորմելիությունը:

Պետք է ասել, որ այդ մարդիկ իրենց դիրքերին հասել ու այդ դիրքերը պահպանում են նաեւ «գործ տվողների» բազմաշերտ ցանցի միջոցով, որը նաեւ ընտրական համակարգի հիմքն է: Իսկ ազդարարի ինստիտուտը երեւում է այլընտրանք է այդ ցանցին:

Եվ հիմիկվանից «քֆուր են դնում»: Առավել եւս, որ փաթեթն ընդունվելու է, որովհետեւ Եվրոպայից փող պոկելու շանս է տալիս:Իր հերթին, երեւում է կոալիցիայում ՀՅԴ-ն ունենալու է «ազգային հարիրության» արբիտրաժ, դա նրա դերերից մեկն է լինելու:Ներկայիս խորհրդարանը քաղաքական, մշակութաբանական ու մենթալ դեգրադացիայի հետեւանք է, որն իրենով կոչված է լեգիտիմացնել մարգինալ արժեհամակարգն ու մշակույթը:

Ժամանակին Վովա Գասպարյանը հռետորական հարց էր տվել՝ դու պատգամավոր ե՞ս, արա, թե գողական: Հիմա այդ հարցի ակտուալությունն արդեն կորել է, ժամանակի հետ հանրությունը դրան էլ կընտելանա:Մանավանդ որ, եթե գողերին ու գողական մշակույթ դավանողներին արդեն հարիր է դեպուտատ դառնալը, նշանակում է լղոզվել են բոլոր սահմանները:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing