Լրահոս

Մեր ատոմային Իսկանդերը

 

rtx1gw6y

ejournal.am — 2016 թվականի ապրիլից առաջ ու հետո տարբեր լրատվականներ ու պաշտոնիաներ սկսեցին խոսել մի զենքի մասին, որը շատ հզոր է, որը ունի ՀՀ զինված ուժերը, բայց ոչ ոք չէր ցանկանում բացեր չակերտները:
Այս մասին էին գրում և քննարկում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական մամուլը, զինվորականները և քաղաքական գործիչները: Ադրբեջանական մամուլի և երկրի ղեկավարության համար անհանգիստ օրերը սկսեցին այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց՝ Հայաստանը ունի այնպիսի զենք, որից վախենում է Ադրբեջանը, որի գոյության մասին նույնիսկ գլխի է ընկնում այդ երկիրը, բայց դա դեռ պաշտոնապես ոչ ոք չի հաստատում:
Ադրբեջանը միանգամից, առանց մտածելու հայտարարեց, որ Հայաստանն ունի ատոմային ռումբ: Մի շարք զինվորականներ՝ գեներալի ուսադիրներով, օր ու գիշեր դուրս չէին գալիս կայքերի առաջին էջերից ու փորձում էին Բաքվում նստած ապացուցել ատոմային ռումբի մասին եղած կասկածները: Բանը հասավ նրան, որ նույնիսկ գիտնականները սկսեցին գործին խառնվել: Ամեն մեկը փորձում էր իր տեսակետը ապացուցի:
Հայկական պաշտոնական աղբյուրները լռում էին: Ամենակարևոր մեսիջն արդեն ուղարկված էր՝ Հայաստանն իր զինանոցում ունի հզորագույն զինատեսակ, հիմա հերթը նրանցն է, թող մտածեն, անհանգստանան, դռնեդուռ ընկնեն , պատասխաններ ու մեղավորներ փնտրեն:
Բայց վերջապես Սեպտեմբերի 21-ին բոլոր հարցերի պատասխանը տրվեց: Հայաստանի հանրապետության հրապարակով անցավ այդ հզոր զենքը, որի մասին հասկացնում էինք, որը ադրբեջանական մամուլը բնութագրում էր «грязная бомба» անվամբ, ադրբեջանցի գիտնականները փորձում էին ապացուցել, թե Հայաստանում ինչպես կարելի է ստեղծել ատոմային ռումբ, որոշ ադրբեջանցի գեներալներ արդեն կոնկրետ զենքի ստեղծման տեղն էին իմացել ու բանակին խորհուրդ էին տալիս, որ կրակեն Մեծամորի ուղղությամբ:
Այո, այդ զենքը Իսկանդերն էր: Ադրբեջանն իր պատմության մեջ երկու բան է կասկածել՝ մեկը, որ մենք ունենք ատոմային ռումբ, մյուսը, որ մենք գնել ենք Իսկանդեր: Երկրի ղեկավարությունը կենտրոնացել էր հենց ատոմային ռումբի վրա և աչքից բաց էր թողել հնարավոր մյուս զենքի առկաության փաստը: Մենք էլ խղճացինք նրանց ուղեղները ու բացահայտեցինք զենքի տեսակը: Նրանք էլ սխալվեցին հանելուկը գտնելու հարցում: Սակայն ի՞նչ իմանաս , մինչև հաստատ չիմանաս: Իսկ միգուցե… նաև…

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am