Լրահոս

«Մեր այբուբենում կա այն, ինչին ներկայիս գիտությունը դեռ չի հասել»

 

Հայոց այբուբենի մասին մեր հարցազրույցը գեոֆիզիկ Արծվի Ալեքսանյանի հետ բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ: Քանի որ, ինչպես Արծվի Ալեքսանյանն է ասում, իր 40 տարվա աշխատանքի արդյունքը մեկ հոդվածում անհնար է ներկայացնել, մենք փորձեցինք շարունակել թեման և նորից հանդիպեցինք նրան:

Բազմաթիվ ընթերցողներ խնդրում էին ավելի բացել փակագծերը և ներկայացնել նոր փաստեր` մեր այբուբենի նախաստեղծ լինելու մասին: Թե ինչքանով կկարողանաք փակագծերը բացել ևս մեկ հոդվածում, կերևա հաջորդիվ: Արծվի Ալեքսանյանը շարունակում է ներկայացնել մեր այբուբենի աստվածային, նախաստեղծ լինելը:

«Մաթեմատիկները թիվը կիրառում են զուտ քանակական իմաստով, բայց թվերի հասկացողական իմաստը ավելի խորն է: Երեք թիվը չափազանց կարևոր է, երեքից նոր սկսվում է ինչ-որ բան որոշակիանալ: Մեկ թիվը ծնունդն է, սկիզբը:

Այն կա, բայց դեռ անորոշ է: Երկուսը գործողությունն է, եթե ծնվել ես, պիտի գործողություն կատարես: Երեքից սկսում է ամեն ինչ որոշակիանալ: Հենց այդտեղից էլ կրոններում սուրբ երրորդության գաղափարը: Ասենք` եթե աղյուս աշխարհում չկա, դու այն հորինում ես, երեք պարամետր պիտի ունենաս քո մտքում` հաստություն, լայնություն և երկարություն, ու նոր կպատկերացնես այն:

Չորսով ամփոփվում է այդ ամենը, և դառնում նյութական աշխարհում առարկա: Այսինքն` այբուբենի աստվածային լինելը ճշտելու համար այն եռանկյան մեջ դնելը պատահականություն չէր: Մի կետով կարելի է տանել անթիվ, անհամար գծեր ու հարթություններ, բայց անորոշ: Երկու կետով կարելի է տանել միայն մեկ գիծ, բայց անթիվ անհամար հարթություններ,երբ երրորդ կետն է հայտնվում, ստացվում է, որ արդեն ունենք մի հաթություն:

Անգամ երկրաչափություն չիմացողը միանգամից տեսնում է ճշտությունն ու գեղեցկությունը: Խմբավորում ենք, ունենում 3 կետ, այս երեքը ոնց էլ միացնենք` եռանկյունի կդառնա, բայց ըստ տրամաբանության պիտի դառնա պատահական եռանկյունի: Սակայն 5 եռաձայները, 5 երկձայները և 5 միաձայները միացնելուց ստանում ենք երկրաչափության կարևորագույն եռանկյունիները:

Բացի այդ, հավասարակողմ եռանկյան մեջ այբուբենի 36 տառը տեղադրելով իրարից մեկ միավոր հեռավորության վրա, մենք ստանում ենք հավասարակողմ եռանկյունի, որի կողմն անկախ մեզանից ստացվում է յոթ միավոր: Հավասարակողմ եռանկյունու գագաթների տառերը միասին կազմում ենմ ասք բառը` ասելիք, ունենք ասք եռանկյունի, այսինքն` սիստեմ: Սա կարող էր զուգադիպություն լինել, եթե միայն հայերենում այդպես լիներ: Փորձենք նայել տարբեր կողմերից: Ստանում ենք էլի որոշակի բառեր` սքա` սկազկա, նույն իմաստով, բայց արդեն ռուսերենում:

Անգլերենում` ասք`հարցնել, պատմել, արդեն մի քանի լեզվով համընկնում կա, սա պատահական լինել չի կարող: Անգամ Աստված բառը, որ մենք օգտագործում ենք, պիտի լիներ Ասք տված` սիստեմի կողմից տրված, այսինքն` մեր այբուբենն Աստծո խոսքն է, Աստծո ասելիքը: Իսկ ինչու՞ է ասք տված բառը հետո դարձել Աստված` զուտ լեզվաբանական նրբություն է: Ք-ն կոշտ հնչյուն է և պարզ է, որ ժամանակի ընթացքում այն պիտի սղվեր:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing