Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով. Արսեն Համբարձումյան

1

 yerkir.am — Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»,- անդրադառնալով այս օրերին Երեւանում ընթացող ցույցերին՝ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ անվիճելի է, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքների շրջանակում ազատ է իր կարծիքն ու տեսակետը հայտնել ցանկացած հարցի հետ կապված:

Ժողովրդավարության պահանջն է, որ յուրաքանչյուրն արտահայտվելու և լսված լինելու իրավունք ունենա:

Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի` տեսանելի դրական փոփոխությունները մեր երկրում անհրաժեշտություն են եվ Սահմանադրության փոփոխության գործընթացը հենց դրան է միտված: Նաեւ նոր Սահամանադրությունն է ակնկալիք ու հանրային պահանջ ձեւավորել փոփոխությունների համար եվ դա պարտավորեցնում է բոլորին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache