LifeStyle Հայտնիներ

Մեր նախկին հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարող խանգարել աշխատանքին. Սոս Ջանիբեկյան

 

sos-1

Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի «Կենտ զույգ»  ներկայացումը կրկին վերսկսում է իր ճանապարհը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը պատմեց ներկայացման դադարի պատճառների և վերսկսման մասին.

«Նախ պետք է ասեմ, որ ընդմիջումը պայմանավորված էր նրանում, որ արդեն խաղացել էինք տասը ներկայացում: Նախատեսված էր, որ նույն ներկայացումը պետք է բեմադրվեր ԱՄՆ-ում, սակայն իմ մեկնելը չհաջողվեց, ուստի Արմանը այնտեղ փոփոխված վերանգրով մի քանի ներկայացում առանց ինձ ներկայացրեց»,- նշեց Սոսն ու ավելացրեց.

«Ինչ վերաբերվում է վերադարձին, պետք է ասեմ, որ բավականին շատ էին հետաքրքրվողները, թե իմ, թե Արմանի սոցիալական էջերին անընդհատ գրում էին ու հարցնում, թե ե՞րբ ենք կրկին խաղալու «Կենտ զույգ»-ը: Էլ չասեմ, որ Դրամատիկական թատրոնի տոմսարկղի աշխատակիցները ևս փաստում են, որ անընդհատ զանգում էին ու հետաքրքրվում: Վերադարձը պայմանավորված էր նաև նրանով, որ սա իր կյանքը դեռևս լիովին չապրած ներկայացում էր, կարծես թե կիսատ էր մնացել, ու պետք էր ավարտին հասցնել»:

Հարցին, թե ներկայացումը փոփոխություններ կկրի՞, թե ոչ, և երբ հանդիսատեսը սպասի դադարից հետո առաջին ներկայացմանը, պատասխանեց.

«Կոնկրետ օրեր կդժվարանամ ասել, քանի որ պետք է հարմարեցնենք թատրոնի հետ: Ինչևէ, փետրվար-մարտ ամսին մենք կրկին բեմում կլինենք: Ասեմ նաև, որ ներկայացման մեջ փոփոխություններ չեն լինի: Սա շատ պատրաստի ու կայացած ներկայացում է, ուստի ընդմիջումից հետո կարիք չկար փոփոխություններ իրականացնել»:

Ներկայացման հերոսուհի Լյուսի Հայրապետյանը կշարունակի ներկայանալ «Կենտ զույգ»-ում: Հետաքրքրվելով, թե միասին աշխատելու հարցում նախկինում սիրավեպ ունենալը չի՞ խանգարում արդյոք, Սոս Ջանիբեկյանը նկատեց.

«Մեր նախկին հարաբերությունները ոչ մի կերպ չի կարող խանգարել աշխատանքին, քանի որ երկուսս էլ հասուն ու քաղաքակիրթ մարդիկ ենք: Դա եղել է չորս տարի առաջ, իսկ չորս տարին բավականին երկար ժամանակ է: Մենք ունենք նորմալ, գործնական, բարեկամական ու շատ քաղաքակիրթ հարաբերություններ, համատեղ աշխատում ենք առանց որևէ հուզական խանգարումների»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing