good-banner
Без рубрики

Կադրային ջարդ են սկսել

 

f

Hraparak.am Մեր տեղեկություններով` նորաթուխ պաշտոնյաներից ոմանք իրենց առաջին գործն են համարել կադրային փոփոխությունները եւ դեռ եկած-չեկած` սկսել են մարդկանց ազատել պաշտոններից, ընդ որում՝ ոչ միայն բարձր պաշտոնյաներին, այլեւ, ասենք, լրատվական բաժինների աշխատակիցներին։ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական բաժնի աշխատակից Հենրիխ Մարգարյանը երեկ ստատուս էր գրել` նշելով, որ ցավալի է, որ հեռանում է ոչ իր կամքով: Միայն լրատվական ծառայությունից արդեն իսկ 3 աշխատակցի են ազատել։ Նրանք բոլորն էլ նախկին նախարարի խոսնակի` Անժելա Մարտիրոսյանի բերած կադրերն էին: Ի դեպ, նոր նշանակումներ եւս կան. «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Ռուզան Խաչատրյանը նշանակվել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսնակ, Հանրային հեռուստաընկերության «Հայլուրի» լրագրող Լուսինե Մկրտչյանը` ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսնակ: Իսկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեռ չի տարել իր խոսնակին` Մարինե Կարապետյանին, եւ հնարավոր է, որ նա մնա էկոնոմիկայի նախարարությունում, եթե, իհարկե, նախարար Կարայանը ցանկանա:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara